Armkran skylift rent in Armenia |

Ավտոաշտարակների վարձույթ Երևանում:

Armcran-ը ընկերությունների միջազգային խմբի մասնաճյուղ է Հայաստանում և Արցախի Հանրապետությունում, որը վարձով է տրամադրում ավտոաշտարակներ ։Բոլոր տեխնիկաները պատկանում են ընկերությանը և ենթարկվում են ամենօրյա տեխնիկական զննման: Մեր ավտոպարկը ներառում է 15 ավտոաշտարակներ 14-ից 80 մետր երկարությամբ: Մեր տեխնիկաները ունեն պտտվող զամբյուղներ, որոնք ունեն տարբեր չափեր՝ 1.2x0.9մ, 3.2x1.5, 4x2 մետր: Բեռնման թույլատրելիությունը (грузоподъёмность) տատանվում է 200-ից 1000 կգ։

Ճապոնական և կորեական տեխնոլոգիա:

Մեր ընկերությունը զբաղվում է ավտոաշտարակների վարձույթով 1996 թվականից և մենք փորձարկել ենք բոլոր տեսակները : Պրակտիկան և ժամանակը ցույց են տվել, որ առավել անսխալ, հարմար և հուսալի են կորեական և ճապոնական ավտոաշտարակները, որոնք հիմնված են Daewoo (DEU), Hyundai, Mitsubishi և Isuzu , մասնավորապես Hansin բազաների վրա: Մեր աշխատանքում մենք օգտագործում ենք բացառապես վերը նկարագրված ընկերությունների տեխնիկաները , ինչը մեզ մրցակցային առավելություն է տալիս նմանատիպ ընկերությունների միջև, որոնք հաճախ օգտագործում են ոչ հուսալի ռուսական, չինական և իտալական ընկերությունները ։Աշխատանքային գործընթացը զգալիորեն արագանում է ասիական տեխնոլոգիաների հարմարավետության և ճշգրտության շնորհիվ, և տեխնիկական կողմից բողոքներ առաջանում են բաղադրիչների և հավաքների խափանումների հազվադեպ դեպքերում: Այնուամենայնիվ, մեր ողջ տեխնիկան հագեցած է պաշտպանիչ մեխանիզմներով և սենսորներով, որոնք նույնիսկ լուրջ վթարի դեպքում կօգնեն ապահով կերպով զամբյուղները իջեցնել :

Հեռակառավարման ավտոաշտարակների վարձույթ։

Հրավիրում ենք համագործակցության ինչպես անհատներին, այնպես էլ ձեռնարկատերերին և ընկերություններին։ Այն դեպքում, երբ աշխատանքի համար շտապ տեխնիկաներ են անհրաժեշտ, մենք կարող ենք հնարավորինս շուտ կազմակերպել օդային հարթակների առաքում այլ երկրներից և տարածաշրջաններից։ Մենք գնահատում ենք յուրաքանչյուր հաճախորդին և հպարտությամբ իրականացնում մեր աշխատանքը՝ իմանալով, որ այն շինարարության և տնտեսության զարգացման շղթայի անբաժանելի օղակն է։

Մենք աշխատում ենք շուրջօրյա ,
առանց հանգստյան օրերի` Ջեզ համար
Մշտական հաճախորդների համար
գործում է զեղչային համակարգ
Մեր բոլոր մեքենաներն անցնում են ամենօրյա տեխսպասարկում
Պտտվող, բացվող զամբյուղներ Կառավարումը զամբուղի ներսից

Skylift rent in Armenia & Artsakh
Armkran
Skylift rent in Armenia and Artsakh
2015-2023 ©